Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանում գտնվող ռուս զինվորականները թխել են 1.5 հազար զատկական կուլիչ և զարդարել 2 հազար ձու

 Հայաստանում գտնվող ռուս զինվորականները թխել են 1.5 հազար զատկական կուլիչ 
և 
զարդարել 2 հազար ձու

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական շրջանի բազայի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման ծառայողները, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետությունում, Սուրբ Զատկին ընդառաջ թխել են 1.5 հազար զատկական կուլիչ և զարդարել են շուրջ 2 հազար ձու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

Թխվածքները պատրաստվել են մեկ օրվա ընթացքում 20 տարբեր բաղադրատոմսերով` բացառապես բնական մթերքներից: Կուլիչի և ձվերի զարդարանքով զբաղվել են զինվորականների երեխաները, ովքեր սովորում են ՊՆ ենթակայության տակ գտնվող դպրոցում: Զատկական ուտելիքի օրհնությունից հետո այն կբաժանվի բոլոր ստորաբաժանումների զինվորականներին, այդ թվում` բարձրադիր ուսումնամարզական համալիրներում տեղակայվածներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am