Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Այս շաբաթ առևտրային բանկերի միջև իրականացվել է 8 միլիոն 450 հազար ԱՄՆ դոլարի առք ու վաճառք

Այս շաբաթ առևտրային բանկերի միջև իրականացվել է 8 միլիոն 450 հազար ԱՄՆ դոլարի առք 
ու վաճառք

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 25-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 68 միլիոն 430 հազար168 դոլար 479.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 62 միլիոն 987 հազար 358 ԱՄՆ դոլար 480.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 8 միլիոն 450 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 480.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 200 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 480.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 միլիոն 928 հազար 581 եվրո 538.93 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12 միլիոն 708 հազար159 եվրո 544.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 804 միլիոն 773 ահզար 552 ՌԴ ռուբլի 7,24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 447 միլիոն 537 հազար 713 ՌԴ ռուբլի 7,34 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: 

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել: Ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.2 մլն ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am