Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ջազի միջազգային օրը Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ ջազմեն Ռիչարդ Բոնան

Ջազի միջազգային օրը Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ ջազմեն Ռիչարդ 
Բոնան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ին, Երևանում ելույթ կունենան հայ և աշխարհահռչակ ջազմեններ: Կասկադում կայանալիք «Ջազը հանուն համամարդկային արժեքների» խորագրով բացօթյա համերգի ընթացքում հայ երիտասարդ երաժիշտների ու ջազմենների՝ Լևոն Մալխասյանի, Արմեն Թութունջյանի, Երվանդ Երզնկյանի, Կարեն Մամիկոնյանի և իր «Birds» խմբի հետ մեկ բեմում կնվագեն Ռոբերտո Կել Տորեսը և աշխարհահռչակ ջազմեն ու բաս կիթառահար Ռիչարդ Բոնան:

«Ջազի միջազգային օրը Հայաստանում նշվում է արդեն հինգերորդ տարին: Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն: Ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ պայքարող երաժշտություն է, որը խոսում է ազատության, համերաշխության ու խաղաղության լեզով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզիմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: Նա նաև ընդգծեց, որ Երևանը ջազային իմիջ ունեցող քաղաք է: Հովհաննիսյանը շեշտեց, որ հայ ժողովրդի բոլոր հաղթանակների մասին խոսելով՝ նկատի ենք ունենում նաև մշակութային հաղթանակները, քանի որ դրանց թողած հզոր ժառանգությունը գրանցված է իբրև հաղթանակ:

«Ջազի հայկական ասոցիացիայի» հիմնադիր նախագահ Կամո Մովսիսյանն իր հերթին նշեց, որ այս ոլորտում կան շատ ծրագրեր: «Ջազի միջազգային օրը տոնելուց հետո մենք ուզում ենք իրականացնել «Ջազաֆիկացիա» անունով մի նախագիծ, որի նպատակն է ջազ և այդ ոճին մոտ համերգներ կազմակերպել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի և Արցախի այլ քաղաքներում»,- ասաց Մովսիսյանը: Նրա խոսքով՝ իր երազանքն է մի օր ջազի միջազգային փառատոն կազմակերպել Շուշիում:

Ապրիլի 30-ի համերգային ծրագիրը կմեկնարկի ժամը 18:00-ին, որի ընթացքում կհնչեն նաև հայկական էթնոջազ կատարումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am