Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանը ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանը ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ. 
Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությանը, ըստ որի՝ նա փորձում է սպառնալ Հայաստանին՝ կապակցելով Թուրքիայում բնակվող հայության կախվածությունը երկրի իշխանություններից և այս տարվա ապրիլի 24-ին արված իր ժխտողական հայտարարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատասխանելով Tert.am լրատվական կայքի հարցին՝ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը, Շավարշ Քոչարյանը նշել է. «Այդ հայտարարությունը խոստովանություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել: Թուրքիայի նախագահը փորձում է սպառնալ Հայաստանին՝ կապակցելով Թուրքիայում բնակվող հայության կախվածությունը երկրի իշխանություններից և այս տարվա ապրիլի 24-ին արված իր ժխտողական հայտարարությունը:
Ըստ այդ հայտարարության՝ Ադրբեջանը նման չէ ոչ հարևան պետություններին, ոչ էլ Ուկրաինային: Մնում է ավելացնել, որ Ադրբեջանը իր այլատյացությամբ, ապակայունության և արյունահեղության ալիք տարածելու մոլուցքով ու ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ:

Թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի նմանատիպ ջղաձիգ հայտարարություններն արտահայտությունն են իրենց ռասիստական քաղաքականության արդյունքում միջազգային ասպարեզում խորը մեկուսացման մեջ հայտնվելու սարսափի»: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am