Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սպասվող լրահոս. 29.04.2016

Սպասվող լրահոս. 29.04.2016

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՏՏ ոլորտի, գիտության, արդյունաբերության և պետական կառույցների ներկայացուցիչները ներկայացնում են իրենց համագործակցության արդյունքները: Այսօր` ապրիլի 29-ին, կայանալիք գիտաժողովին, կխոսվի նաև գիտական հաստատությունների և այլ կառույցների համատեղ աշխատանքի բացերի մասին, ինչպես նաև կնախանշվեն հնարավոր համագործակցության ուղիները: Գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:

Ղարաբաղի շուրջ ռազմաքաղաքական զարգացումները շարունակվում են: Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը` թիրախավորելով բնակավայրերը: ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կխոսեն արտաքին և ներքին վերջին զարգացումներից, կանդրադառնան ղարաբաղյան խնդրին միջազգային հանրության արձագանքին:

Այս օրերին հասարակության ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ առաջնագծի զինվորները, նրանց սխրանքները, որոնք լավագույն օրինակներն են դառնում նոր սերնդի դաստիարակության համար: Գ.Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանը`Դուշման Վարդանի քույրը,  «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն»-ի գլխավոր տնօրեն Հասմիկ Սահակյանը և «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը կխոսեն «Ռազմահայրենասիրական դաստիարակությունն ընտանիքում և կրթական հաստատություններում» թեմայի շուրջ:  

Ապրիլի 30-ին լրանում է Արցախը հայաթափելու «Օղակ» ռազմական գործողության 25-րդ տարին: Դաժան տարեթվի մանրամասների, ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունների եւ Արցախի ժողովրդի վճռականության մասին այսօր կխոսեն «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը եւ «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Որո՞նք են կոռուպցիայի դեմ պայքարի պետական ծրագրերը և ինչպիսի՞ն է դրանց արդյունավետությունը:  «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ Միքայել Մելքումյան կանդրադառնան այդ հարցերին:

Մայիսի 10-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կմեկնարկի «Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթը: Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը եւ ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո:  Մրցույթին ընդառաջ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը, «Յուքոմ» ընկերության մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը կհանդիպեն լրագրողներին և կներկայացնեն մանրամասներ հայաստանյան մասնակցության վերաբերյալ:

Պրեմիերա Մոսկվա կինոթատրոնում: Այսօր հայ հանդիսատեսին կներկայացվի ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը: Մինչ այդ նա կհանդիպի լրագրողներին և կփախանցի մանրամասներ ֆիլմի համաշխարհային պրեմիերաների մասին:

Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է: ՀՀ ժողովրդական արտիստ, խորեոգրաֆ  Ռուդոլֆ Խառատյանը կխոսի ոլորտի խնդիրներից ու ձեռքբերումներից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am