Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի ժամկետը կտեղափոխվի 2018թ. հուլիսի մեկ

Սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի ժամկետը կտեղափոխվի 2018թ. հուլիսի 
մեկ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված ժամկետ 2017 թվականի հուլիսի մեկից 1-ից հետաձգել 2018-ի հուլիսի 1: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք ԱԺ ենք ուղարկել հարկային օրենգիրքը, որը խոշորածավալ փոփոխություններ է ենթադրում  ոչ միայն մոտեցումներում, այլև իրականացման մեխանիզմներում: Մենք նախատեսում ենք, որ հարկային օրենսգիրքն ուժի մեջ կտնի 2018թ.: Ինձ զեկուցել են, որ ծրագրային ապահովման փոփոխությունները պատրաստ կլինեն միայն 2018թ. շեմին: Խորհրդակցելով ՀՀ նախագահի հետ, կարևորելով կենսաթոշակային բարեփոխումների սահուն և անխափան ընթացքը, առաջարկում եմ սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված ժամկետը երկարաձգել մեկ տարի՝ տեղափոխելով այն 2018թ. հուլիսի մեկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարեց Ֆինանսների ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին պատրաստել համապատասխան օրինագիծ ու ներկայացնել կառավարության հաջորդ նիստին: 

Պարտադիր սոցիալական վճարը ներկայում գործում է միայն պետական ծառայողների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am