Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայ զինծառայողների նվաճած մրցանակը կհամալրի զինված ուժերի սպառազինությունը

Հայ զինծառայողների նվաճած մրցանակը կհամալրի զինված ուժերի սպառազինությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը Հայաստան է տեղափոխվել ապրիլի 27-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում` «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները տարել էին փայլուն հաղթանակ՝ նվաճելով մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացել էր մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։ Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am