Հասարակական

Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզվել է

1 րոպեի ընթերցում

 Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողի ինքնությունը պարզվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

«Ինքնությունը պարզվել է, անհայտ կորած Արգիշտի Գաբոյանն է: Նրա հայրն այստեղ էր, արդեն ճանաչել է: Մարմինը տեղափոխում են Հայաստան: Այլ անհայտ կորած չունենք»,- նշեց Քոչարյանը:

Համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչիգրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության` ապրիլի 20-ին ժամը 16․00-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում