Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ադրբեջանական դիվերսանտները հետ են շպրտվել մարտադաշտում թողնելով իրենց կապիտանի դին. Արցախը հրապարահել է փաստեր

Ադրբեջանական դիվերսանտները հետ են շպրտվել մարտադաշտում թողնելով իրենց կապիտանի 
դին. Արցախը հրապարահել է փաստեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժի դիվերսիոն անհաջող փորձի արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել` մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտանի դին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ մարտադաշտում մնացել է 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դին: «Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը` անցել են կազմակերպված պաշտպանության: Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը` հետ է շպրտվել: Կատարվածը հերթական անգամ փաստում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում նախօրյակին ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, այլև սադրիչ քայլերով փորձում է նպատակաուղղված կերպով ապակայունացնել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերիշփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջպայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր: Հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ: 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am