Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանն ավելի շատ պատճառներ ունի հրադադարը խախտելու համար. Թոմաս դե Վաալ

Ադրբեջանն ավելի շատ պատճառներ ունի հրադադարը խախտելու համար.  Թոմաս դե 
Վաալ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում մարտերի վերսկսումը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, carnegie.ru-ում հրապարակած իր հոդվածում նման կարծիք է հայտնել փորձագետ Թոմաս դե Վաալը: «Ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չէ, ինչպես շատերը հաճախ ասում են: 1994թ. հրադադարը պահպանվում էր զսպվածության և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հաշվարկների շնորհիվ»,- նշում է դե Վաալը: Փորձագետը շեշտում է նաև, որ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից միլիարդավոր նավթադոլարներն օգտագործվել են զենքի ձեռքբերման համար, իսկ Հայաստանը պահպանել է հավասարակշռությունը Ռուսաստանի հետ ունեցած իր դաշինքի շնորհիվ: «Հակամարտության գոտում կա ծանր զրահատեխնիկա, շուրջ 20000 մարդ երկու կողմերց և ընդամենը մի քանի անզեն ԵԱՀԿ դիտորդներ, ուստի նման մարտերի վերսկսման հնարավորությունը երբեք ավելի մեծ չէր եղել»,- գրում է դե Վաալը: Փորձագետը միաժամանակ ընդգծում է, որ ադրբեջանական կողմն ավելի շատ պատճառներ ունի հրադադարը խախտելու համար: «Որպես հակամարտությունում պարտված կողմ Բաքուն գիտակցում է, որ Հայաստանի նկատմամբ իր միակ ճնշման գործիքը հրադադարի խախտումներն են, որոնք հիշեցնում են ստատուս-քվոյի անընդունելիության մասին»,- նշում է ամերիկացի փորձագետը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնցընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժիպաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների,ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունուպաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծությանհետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվելեն: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտականգործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժգործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայնիրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնելհակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած,հակառակորդը հրթիռահրետանային միջոցների ևզրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am