Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՏՀՏ ոլորտում 2015-ին ստեղծվել է 1200 նոր աշխատատեղ

 ՏՀՏ ոլորտում 2015-ին ստեղծվել է 1200 նոր աշխատատեղ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2015 թվականին ՏՀՏ ոլորտը ստեղծել է մոտ 1200 նոր աշխատատեղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ինչպես վկայում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Հայաստանի ՏՏ ոլորտի հետազոտություն 2015»-ի տվյալները, 2015-ին 70 նոր ընկերություն է հիմնադրվել, որոնցում ստեղծվել են շուրջ 400 նոր աշխատատեղեր: 

2015-ի տվյալներով` Հայաստանում գործում են մոտ 450 ՏՀՏ ընկերություններ, որոնք միջինում ապահովում են տարեկան 10 տոկոս աճ: Ընկերությունների մեծ մասը տեղակայված է Երևանում (գրեթե 88 տոկոսը), իսկ մարզային զարգացման ծրագրերի շրջանակներում կրթական և գործարար ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ գործող ընկերությունների թիվը տարեցտարի աճում է ՀՀ այլ մարզերում, հատկապես Շիրակի և Լոռու մարզերում: 

Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտությունն իրականացվում է 2002 թվականից: Հետազոտության նպատակն է հետևել ՏՀՏ ոլորտում արձանագրվող զարգացմանը և անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ուղղված վերհանված խնդիրների կարգավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am