Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ավելի քան 200 հայ դիմորդ կկարողանա անվճար ուսանել ՌԴ առաջատար բուհերում

Ավելի քան 200 հայ դիմորդ կկարողանա անվճար ուսանել ՌԴ առաջատար բուհերում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 200 հայ դիմորդ կկարողանա անվճար ուսում ստանալ Ռուսաստանի բուհերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտարարել է Երևանում գործող Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը:

 Նրա խոսքով` մարտի վերջին տեղի կունենա ՌԴ բուհեր ընդունությունը կազմակերպող աշխատանքային խմբի նիստը, որի կազմում ընդգրկված են Հայաստանում ՌԴ դեսպանության, երկու երկրների մշակույթի նախարարությունների, Հայաստանի գիտության և կրթության նախարարության, ինչպես նաև ՌԴ առաջատար բուհերի ներկայացուցիչները: «Աշխատանքային խումբը մրցութային կարգով պետք է հայ դիմորդների շրջանում ընտրի 223 մարդու, ովքեր դիմել են ռուսական բուհեր ընդունվելու համար»,- ասել է Կալինինը:

Ներկա դրությամբ նման հայտ է ներկայացրել 389 դիմորդ: Կալինինի խոսքով` հայ դիմորդները մեծապես հետաքրքրված են Ռուսաստանում անվճար կրթություն ստանալու հարցում: Կազմակերպիչները վստահ են, որ մինչ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը` մարտի 18-ը, նրանք կստանան 500 հայտ:  

Յուրաքանչյուր տարի Հայաստանից 150 դիմորդներ ընդունվում են ՌԴ առաջատար բուհեր:  Կալինինը վստահ է, որ այս տարին ևս բացառություն չի լինի:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am