1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախկին «Ռոսիա» կինոթատրոնի հարևանությամբ բացված «Ռոսիա մոլ»-ը 350 նոր աշխատատեղ է ստեղծել

Նախկին «Ռոսիա» կինոթատրոնի հարևանությամբ բացված «Ռոսիա մոլ»-ը 350 նոր 
աշխատատեղ է ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենտրոնում բացված մայրաքաղաքի երրորդ խոշոր առևտրի և ժամանցի կենտրոնը՝ «Ռոսիա մոլ»-ը, 350 նոր աշխատատեղերի բացման հնարավորություն է ընձեռել: Բացի այդ, մոլի սեփականատեր, «Սիլ կոնցեռն» ՍՊԸ հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ այն նպաստում է փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: «Պետք է նկատել, որ մոլերը նույնպես նպաստում են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, որպես կառուցող` կարող եմ ասել՝ այո, դա խոշոր ներդրում է, բայց այստեղ 100-ավոր աշխատատեղեր են ստեղծվում, դրանից առաջ շինարարական աշխատանքներ են եղել, որը նպաստում է, որ մի քայլ առաջ գնան հայկական շինարարարական արտադրամասերը: Նրանք սովորում ու դառնում են ավելի պիտանի մասնագետներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց գործարարը: Խաչատուր Սուքիասյանը նկատեց, որ Հայաստանում տարբեր ոլորտներում մրցունակ արտադրանք ստեղծելու մեծ հնարավորություններ կան: «Հայերը շատ լավ միտք ունեն, որակով կարող են արտադրանք ապահովել: Անհրաժեշտ է ոլորտին աջակցել, ֆինանսական միկրովարկեր տրամադրել, որ ՓՄՁ բիզնեսներն ապագայում դառնան խոշոր բրենդներ, այդ հնարավորությունը կա Հայաստանում: Ես ինքս էլ զարմացած եմ, թե ինչ կարգի արտադրանք են կարողանում տալ հագուստի արտադրությամբ զբաղվողները»,-հավելեց նա: Սուքիասյանը վստահեցրեց, որ աջակցելու են, որպեսզի հայկական արտադրության ապրանքները ևս ներկայացված լինեն կենտրոնում՝ մանավանդ, որ դրանք իրենց որակով չեն զիջում ճանաչված բրենդներին:

Խաչատուր Սուքիասյանը շեշտեց, որ Երևանում մոլերը քիչ են՝ նշելով, որ ապրել է արտասահմանյան 650 հազար բնակչություն ունեցող քաղաքում, ուր 7-ից ավելի մոլ կար, իսկ երեք տարի առաջ էլ այնտեղ կառուցեցին 25 հազար քառակուսի մետրանոց խոշոր առևտրային կենտրոն: Խաչատուր Սուքիասյանը ընդգծեց, որ առևտրային և ժամանացային խոշոր կենտրոնի առկայությունը դրական ազդեցություն ունի նաև զբոսաշրջային բիզնեսի համար:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ նկատեց, որ Երևանը համալրվեց նոր, գեղեցիկ, եվրոպական ստանդարտներին հարիր առևտրային կենտրոնով: «Քաղաքին ու հատկապես միջին խավին այն տալու է սպասարկման նոր հնարավորություններ, մատչելի ծառայությունների ու ապրանքների մատակարարում, մետրոյի հանգույցից մինչև մայրուղային խաչմերուկների վրա ելք ունեցող մշակութային վայր, ուր ոչ միայն առևտուր  կարող են կատարել, այև հանգիստ, ժամանց անցկացնել»,-ասաց Արսեն Ղազարյանը: Նա հավելեց, որ Երևանում գործող մոլերը գրավիչ են հատկապես տարածաշրջանային տուրիստների համար:

«Ռոսսիա մոլ»-ը, որը գտնվում է Մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարանի հարևանությամբ, անմիջական մուտք ունի դեպի Մետրոպոլիտեն: Առևտրի ու ժամանցի կենտրոնը վեցհարկանի կառույց է՝ հագեցած գերժամանակակից սարքավորումներով, անվտանգության և հակահրդեհային համակարգերով։ Կառույցի ընդհանուր մակերեսը 12 հազար 600քմ է, որից 8 հազար քմ առևտրային տարածք է։ Ներդրումները 29.02.2016թ. դրությամբ կազմում է մոտ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (05.03.2016-ի դրությամբ՝ այն կազմում է 7 միլիարդ 410 միլիոն ՀՀ դրամ)։ Ֆինանսավորումը իրականացվել է հիմնականում միջազգային ֆինանսական կառույցների վարկային ծրագրերից, օգտագործվել են նաև Սուքիասյան ընտանիքի անձնական միջոցները։

«Ռոսսիա մոլ»-ը 350 նոր աշխատատեղերի բացման հնարավորություն է ընձեռել: Թիրախային նպատակներից է համարվում նաև ժամանակակից առևտրի մշակույթի խթանումը։ Այստեղ իրենց սրահներն են բացել հայտնի ապրանքանիշների հայաստանյան ներկայացուցիչները: Մոլում ներկայացված են այնպիսի բրենդեր, ինչպիսիք են՝ Ralf Ringer, Adidas, LC Waikiki, Elis, Fullman և այլն: Գործում են բազմաթիվ սրճարաններ` այցելուներին առաջարկելով եվրոպական, մեքսիկական, ճապոնական և արևելյան կերակրատեսակների լայն ընտրանի: Մոլն աչքի է ընկնում իր մանկական զվարճանքի կենտրոնով՝ հագեցված գերժամանակակից խաղային ատրակցիոններով: Բացի խաղային ավտոմատներից, մանկական բաժինն ունի 350 քմ տարածքով մեծ ավտոդրոմ։ Այստեղ գործելու է նմանատիպը չունեցող մանկական սրճարան-ռեստորան՝ լուսաձայնային էկրանով, իսկ սրճարանի հատակը սարքավորված է ինտերակտիվ ԼԵԴ էկրանով: Գործում է 9D կինոդահլիճը: Մանկական համալիրում կարելի է նշել բազմաթիվ տոներ, երեկույթներ, որոնք կուղեկցվեն ինքնատիպ շոու-ծրագրերով: Կլինեն ամենշաբաթյա զվարճալի ծրագրեր՝ տիկնիկային թատրոն, (bubble show) և մանուկների համար նախատեսված այլ միջոցառումներ: Հաճախորդների հարամարավետությունն ապահովելու նպատակով Առեւտրի կենտրոնում նախատեսված է 5 մուտք. 3-ը՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից, 1-ը՝ մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանից, իսկ մյուսը՝ Մ. Խորենացու փողոցից։ Կգործեն երկկողմանի ավտոկայանատեղիներ՝ Տիգրան Մեծի պողոտայում և Խորենացու փողոցում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]