Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պուտինն ու Օբաման դրական են գնահատել Մյունխենում Սիրիայի հարցով հանդիպման արդյունքները

Պուտինն ու Օբաման դրական են գնահատել Մյունխենում Սիրիայի հարցով 
հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ դրական են գնահատել Մյունխենում փետրվարի 11-12-ին տեղի ունեցած Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երկու կողմերն էլ դրական են գնահատել փետրվարի 11-12-ին Մյունխենում կայացած Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի արդյունքները, որը հաստատել է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 կետով սահմանված դրույթներն ինչպես հումանիտար օգնության տրամադրման, կրակի ռեժիմի դադարեցման մեխանիզմների մշակման, այնպես էլ իրական քաղաքական գործընթացի վերսկսման հարցերի շուրջ»,-ասված է հանդիպման վերաբերյալ ՌԴ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am