Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Առողջապահության փոխնախարարը ծանոթացել է հակատուբերկուլոզային կենտրոնի վերանորոգված վարչական մասի պայմաններին

Առողջապահության փոխնախարարը ծանոթացել է հակատուբերկուլոզային կենտրոնի 
վերանորոգված վարչական մասի պայմաններին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը  և  ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը այցելել են «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ ծանոթանալու կենտրոնի նոր վերանորոգված վարչական մասի պայմաններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանք շրջել են տարածքով, հանդիպել  բժշկական հաստատության աշխատակիցներին, քննարկել ընթացիկ հարցեր: Այցի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև  առաջիկա ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցառումներին:

Կենտրոնի նոր վերանորոգված վարչական մասի շինարարությունն իրականացվել է  ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am