Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նախագահականում կայացած հանդիպման ընթացքում ՀՅԴ-ի հետ համագործակցության հարց չի քննարկվել

Նախագահականում կայացած հանդիպման ընթացքում ՀՅԴ-ի հետ 
համագործակցության հարց չի քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ծրագրային ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին: Նախագայականում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Խոսքը գնացել է գլոբալ, համակարգային հարցերի շուրջ, սոցիալ-տնտեսական քաղաքականության, պաշտոնյաների գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի, մամուլի ազատության, ժողովրդավարության զարգացման: Չի եղել մի ոլորտ, որին Նախագահը չի անդրադարձել իր ելույթում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Շարմազանովը:

 Շարմազանովը հստակեցրեց, որ հանդիպման ընթացքում ՀՅԴ-ի հետ համագործակցության հարց չի քննարկվել: «Ընդհանուր խոսք է գնացել կուսակցությունների դերի բարձրացման մասին, իսկ կոնկրետ ՀՅԴ-ի հետ համագործակցության  հուշագրի մասին խոսք չի եղել»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am