Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանում կայացել Է «Կա այսպիսի մասնագիտություն՝ պաշտպանել Հայրենիքը» ակցիան

Հայաստանի ռուսական ռազմակայանում կայացել Է «Կա այսպիսի մասնագիտություն՝ 
պաշտպանել Հայրենիքը» ակցիան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում՝ «Էրեբունի» ռազմական օդանավակայանում, կազմակերպվել Է «Կա այսպիսի մասնագիտություն՝ պաշտպանել Հայրենիքը» ռազմահայրենասիրական ակցիան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցի աշակետները, վետերաններ, զինծառայողներ, նրանց ընտանիքների անդամները եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: 

Հյուրերի առջեւ ցուցադրական ավիացիոն ներկայացմամբ հանդես են եկել օդաչուները՝ չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչներով եւ բանակային ավիացիայի տեխնիկայով: Հյուրերին իրենց վարպետությունն են ցուցադրել նաեւ 2015 թվականի վերջին ժամանած բանակային ավիացիայի Էսկադրիլիայի օդաչուները՝ վարելով Մի-24 հարվածային ուղղաթիռներ եւ Մի-8 փոխադրական ուղղաթիռներ:

Ավագ դասարանների դպրոցականները եղել են ավիացիոն տեխնիկայի ցուցահանդեսում եւ ծանոթացել ռուսական ռազմակայանի թռիչքային անձնակազմի ժամանակակից հանդերձանքին: Տոնական միջոցառման ավարտին բոլոր հյուրերին հյուրասիրել են զինվորական շիլայով:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am