Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանի ու Հորդանանի ԱԳ նախարարներն ընդգծել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը

Հայաստանի ու Հորդանանի ԱԳ նախարարներն ընդգծել են ահաբեկչության դեմ համատեղ 
պայքարի անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-ին հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտգործնախարար Նասեր Ջուդեի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է արվել 2014թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանան այցելության ընթացքում Թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ ՀՀ Նախագահի այցելության ընթացքում ստորագրված համաձայնագրերը լավ հիմք են երկկողմ հարաբերությունների զարգացումն առաջ մղելու համար: Քննարկվել են երկկողմ օրակարգի` քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Բանակցությունների օրակարգում են եղել երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների փոխգործակցության սերտացման հարցեր:

Անդրադարձ է արվել միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների և դրանց լուծման ուղիներին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից գործադրվող քայլերի շուրջ, ընդգծվել է ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համախմբման անհրաժեշտությունը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am