Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ինդոնեզիայում արտակարգ դրություն Է սաստիկ հեղեղումների պատճառով, կան տասնյակ զոհեր

Ինդոնեզիայում արտակարգ դրություն Է սաստիկ հեղեղումների պատճառով, կան տասնյակ զոհեր

 ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի իշխանությունները Սումատրա կղզու ինը նահանգներից երեքում   արտակարգ դրություն են սահմանել սաստիկ հեղեղումներից հետո, որոնք առնվազն 43 մարդու մահվան պատճառ են դարձել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտորո Փուրվո Նուգհորոն փետրվարի 12-ին Straits Times թերթում հրապարակված հարցազրույցում:  

Գործակալության ներկայացուցչի խոսքով՝ «երկրի մի շարք այլ նահանգներում նույնպես պահպանվում Է հեղեղումների սպառնալիքը»: Իշխանությունների տվյալներով՝ Բանգկա Բելիտունգի, Արեւմտյան Սումատրայի եւ Ռիաուի կղզի նահանգներում հորդառատ տեղումներից առաջացած հեղեղումների պատճառով ավելի քան 100 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները:

Ինդոնեզիայի որոշ շրջաններում սաստիկ անձրեւները շարունակվում են անցյալ տարվա նոյեմբերից, փորձագետներն այս հեղեղումն առավել ընդգրկուններից մեկն են համարում վերջին 30 տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am