Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայկական կողմը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը հայ զինծառայողների սպանելու մասին

Հայկական կողմը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը հայ 
զինծառայողների սպանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը. Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածած հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերն ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայողներ են զոհվել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դա ապատեղեկատվություն է: Նման բան չկա և լինել չի կարող, քանի որ հայկական կողմը մշտապես պատշաճ կարգով տեղեկացնում է իր կորուստների մասին»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերն ադրբեջանական կողմը ձախողել է հայկական կողմի դիվերսիոն փորձը և սպանել 5-7 հայ զինծառայողի:

Հակառակորդի կողմից սպանված միակ անձը զինծառայող չէ, այլ խաղաղ գյուղացի է. փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am