Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ճապոնացիների ավելի քան 70 տոկոսը հանդես է գալիս ատոմակայաններից լիովին կամ մասամբ հրաժարվելու օգտին

Ճապոնացիների ավելի քան 70 տոկոսը հանդես է գալիս ատոմակայաններից լիովին կամ մասամբ 
հրաժարվելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի բնակիչների ավելի քան 70 տոկոսը հանդես Է գալիս երկրում ատոմային Էլեկտրակայանների թվաքանակի կրճատման կամ ատոմային Էներգետիկայից ամբողջովին հրաժարվելու օգտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները ներկայացված են NHK հեռուստաալիքի կողմից հրապարակված սոցհարցման նյութերում, որը նվիրված Էր 2011 թվականի մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հինգերորդ տարելիցին:

Ոսումնասիրության մասնակիցներին հարց Է տրվել այն մասին, թե ինչպիսին են նրանք Ճապոնիայում տեսնում միջուկային Էներգիայի ապագան: Նրանց 49 տոկոսն արտահայտվել Է ԱԷԿ-ների թվաքանակի կրճատման օգտին, եւս 22 տոկոսը՝ դրանց օգտագործումից ամբողջովին հրաժարվելու օգտին: Դրա հետ մեկտեղ, ճապոնացիների 26 տոկոսի կարծիքով, հարկ Է, որ երկրի կառավարությունը ատոմակայանների թիվը թողնի նախկին մակարդակին, եւ միայն բնակիչների 3 տոկոսն Է անհրաժեշտ համարում նոր կայանների կառուցումը:

Բացի այդ, ճանապացիների 90 տոկոսից ավելին մտահոգված Է այն բանի պատճառով, որ «Ֆուկուսիմա-1»-ում մինչ այժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում վթարի հետեւանքները վերացնելու ուղղությամբ: Սոցհարցմանը մասնակցել Է 16-ից բարձր տարիքի 3,6 հազար մարդ:

Ներկայում Ճապոնիայում աշխատում են երեք ատոմային ռեակտորներ՝ «Սենդայ» ԱԷԿ-ի (Կագոսիմայի պրեֆեկտուրա) երկու Էներգաբլոկները եւ «Տակահամա» ԱԷԿ-ի (Ֆուկուիի պրեֆեկտուրա)՝ մեկ Էներգաբլոկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA/TASS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am