Ռուսական ինքնաթիռները 50 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Սիրիա
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 երկու ռազմափոխադրական ինքնաթիռներ փետրվարի 11-ի առավոտյան ժամանել են ռուսական «Խմեյմիմ» ավիաբազա՝ այստեղ շուրջ 50 տոննա հումանիտար օգնություն հասցնելով Սիրիայի քաղաքացիների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ինչպես հայտնի Է դարձել, Մոսկվայից տեղափոխված բեռները նախատեսված են արաբական հանրապետության այն քաղաքների ու շրջանների բնակիչների համար, որոնք շրջափակված են ահաբեկչական կազմակերպությունների զինյալների կողմից: Բացի պարենամթերքից ու դեղորայքից, այն պարունակում Է հագուստ, դպրոցական պարագաներ, ինչպես նաեւ նվերներ՝ երեխաների համար, ներառյալ քաղցրավենիք ու խաղալիքներ:
Ավելի վաղ Սիրիայի ռազմափոխադրական ինքնաթիռները ռուս-սիրիական համատեղ մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն են հասցրել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Դեյր Էզ Զոր քաղաք: Հումանիտար բեռների ընդհանուր քաշը կազմել Է ավելի քան 50 տոննա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում