Հունաստանի ռազմական ուղղաթիռ Է կործանվել Էգեյան ծովում
11:10, 11 Փետրվար 2016
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ռազմածովային ուժերի ուղղաթիռ Է կործանվել Էգեյան ծովում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Պրոմո տեմա» թերթին, պատահարի վայրում ծավալվել Է որոնողափրկարարական գործողություն:
Հրատարակության տվյալներով՝ օդանավը ռադարների Էկրաններից անհետացել Է գիշերը Ամորգոս կղզու շրջանում: Դրա բեկորները հայտնաբերվել են Կինարոս կղզու ափին, սակայն երկու օդաչուների եւ բորտ-մեխանիկի ճակատագիրը, որոնք գտնվում Էին ուղղաթիռում, անհայտ Է մնում:
Ուղղաթիռն Էգեյան ծովում մասնակցում Էր ռազմածովային ուժերի փարժանքներին: Թերթի տվյալներով՝ նրա առաջադրանքը ծովում օբյեկտների հայնաբերումն Էր, ինչը թռիչքներ Էր ենթադրում ցածր բարձրության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում