Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՄՆ-ի հետախուզությունը ԻՊ-ի կողմից քիմիական զենքի կիրառման փաստեր է արձանագրել. Independent

ԱՄՆ-ի հետախուզությունը ԻՊ-ի կողմից քիմիական զենքի կիրառման փաստեր է արձանագրել. 
Independent

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալներին հաջողվել Է քիմիական զենք ստեղծել եւ տեղաբաշխել Մերձավոր Արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերին:   

Միացյալ Նահանգների ազգային հետախուզության ղեկավարի  տվյալներով՝ ահաբեկչական խմբավորումը մանանեխի գազ՝ իպրիտ, Է օգտագործել Սիրիայում եւ Իրաքում:

«Մենք գտնում ենք, որ ոչ կառավարական ուժերը տարածաշրջանում քիմիական միջոցներ են օգտագործում մարտական գործողությունների ընթացքում»,- հայտարարել Է Քլեփերը՝ զեկուցմամբ հանդես գալով Սենատի զինված ուժերի կոմիտեի առջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` Getty


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am