Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 55-ի

Թայվանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 55-ի

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվան կղզում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճել Է մինչեւ 55: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: «Հուժկու երկրաշարժից զոհվածների թիվն ավելացել Է մինչեւ 55»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Մասնագետները շարունակում են փրկարարական գործողությունը Թայվան կղզու հարավի Թայնան հատուկ մունիցիպալիտետում: Այս պահին շուրջ 80 մարդ համարվում Է անհայտ կորած:  

6,4 մագնտուդով ստորգետնյա ցնցումը տեղի Է ունեցել փետրվարի լույս 6-ի գիշերը եւ տասնյակ շինություններ Է ավերել քաղաքի տարբեր շրջաններում: Դրանց թվում Է «Վեյգուան» 17-հարկանի բնակելի համալիրը: Գրեթե բոլոր զոհերը հենց այս շենքի բնակիչներ են եղել: Ողբերգության  վայրում շարունակվում Է փլվածքների մաքրման ընդգրկուն գործողությունը, սակայն ողջ մնացածների հայտնաբերման շանսերը խիստ փոքր են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am