Մարգարիտա Գասպարյանը հաղթել է St. Petersburg Ladies Trophy մրցաշարի առաջին փուլում
14:50, 10 Փետրվար 2016
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող WTA Premier կատեգորիայի St. Petersburg Ladies Trophy մրցաշարի առաջին փուլում Մարգարիտա Գասպարյանը հաղթել է սերբ թենիսիտուհի Բոյանա Յովանովսկիին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեկ ժամից քիչ պակաս տեւած խաղում գրանցվել է 6:1, 6:2 հաշիվը: Սերբ թենիսիստուհին զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 86-րդ հորիզոնականը, իսկ Գասպարյանը՝ 43-րդն է:
Մրցաշարի երկրորդ փուլում Գասպարյանը մրցելու է առավել բարդ մրցակցի հետ: Նրա հակառակորդը վարկանիշային աղյուսակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչն է լինելու: Վերջինս մրցաշարին մասնակցում է 4-րդ համարով եւ առաջին փուլում հանդես չի եկել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում