Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մոսկվան զարմացած է Գերմանիայի կողմից Անկարային ցուցաբերվող անվերապահ աջակցություներից. Լավրով

Մոսկվան զարմացած է Գերմանիայի կողմից Անկարային ցուցաբերվող անվերապահ աջակցություներից. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Մոսկվան զարմացած է սիրիական ողջ պատմության ընթացքում Գերմանիայի կողմից Թուրքիային ցուցաբերվող անվերապահ աջակցությունից, միաժամանակ, ՌԴ-ն համարվում է տեղի ունեցածի գլխավոր մեղավորը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա մեզ զարմացրել է սիրիական ողջ պատմության ընթացքում Անկարային ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, ինչի մասին հնչեցրել է այդ երկիր այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Միաժամանակ, տեղի ունեցածի գլխավոր մեղավոր է ճանաչվել Ռուսաստանը, քանի որ նրա օդատիեզերական ուժերի հարվածներից բազմապատկվում է փախստականների հոսքը»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը` «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով` «որևէ խոսք չի ասվել, առնվազն հրապարակայնորեն, ակնհայտ փաստերի մասին. Սիրիայում ահաբեկչական սպառնալիքը սնվում է թուրքական սահմանի երկու ուղղություններով` մաքսանենգության միջոցով»:

«Այնտեղ` զինյալներ, զինամթերք, փող և ահաբեկչական գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ այլ առարկաներ: Իսկ այնտեղից` նավթ և կոմերցիոն գործարքների համար արգելված այլ ապրանքներ»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am