Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մեսսին դարձել Է աշխարհում ամենաթանկ ավտոմեքենայի սեփականատերը

Մեսսին դարձել Է աշխարհում ամենաթանկ ավտոմեքենայի սեփականատերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Մեսսին դարձել Է աշխարհում ամենաթանկ՝ 1957 թվականին թողարկված Ferrari 335 S Spider Scaglietti մրցարշավային ավտոմեքենայի սեփականատերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bleacher Report-ը՝ վկայակոչելով ֆուտբոլիստին մոտ կանգնած մի աղբյուր:

Ավտոմեքենան աճուրդի Էր դրվել Փարիզում: Գնումը ֆուտբոլիստի վրա նստել Է 32 մլն եվրո: Ավտոմեքենայի նախկին տերը եղել Է անշարժ գույքի գործակալ իտալացի Ալեսանդրո Պրոտոն: Հաղորդվում Է, որ Ferrari-ին հավակնում Էր նաեւ Մադրիդի «Ռեալի»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 

Այս ավտոմեքենայի ղեկին բրիտանացի մրցարշավորդ Սթիռլինգ Մոսը 1958 թվականին շահել Է Կուբայում անցկացված «Ֆորմուլա-1»-ի Գրան պրի փուլը:   

Ferrari 335 S-ը դարձավ Մեսիի հավաքածուի երրորդ բացառիկ սուպերքարը: Մինչ այդ արգենտինացին ձեռք Էր բերել Maserati GT Stradale եւ Audi R8 Spyder: Դրանց ընդհանուր արժեքը կազմում Է 517 հազար եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am