Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սահակաշվիլին հայտարարել է, թե ուկրաինացիները կարող են նվաճել Ռուսաստանը, եթե նրանց ամերիկյան զենք տան

Սահակաշվիլին հայտարարել է, թե ուկրաինացիները կարող են նվաճել Ռուսաստանը, եթե նրանց ամերիկյան զենք տան

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, թե ուկրաինացի զինվորները կարող են նվաճել ամբողջ Ռուսաստանը, եթե նրանց արդի ամերիկյան զենք տրամադրվի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինայի գլխավոր խնդիրը հնացած հակատանկային սպառազինությունն Է: Բայց ավելի նորը կա ԱՄՆում, եւ եթե նա այն տրամադրի, եւ Ուկրաինան պայթեցնի ռուսական առաջին 50 տանկերը, ամեն ինչ միանգամայն այլ կերպ կլինի»,- ասել Է Սահակաշվիլին ուկրաինական «24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ «ուկրաինացի զինվորների ոգին լավագույնն Է աշխարհում, եւ եթե նրանց տրվեն անհրաժեշտ գիտելիքներ, ունակություններ եւ զենք, նրանք կկարողանան նաեւ ամբողջ Ռուսաստանը գրավել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am