Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանական և պրոադրբեջանական ջանքերը տապալված են. Արտակ Զաքարյանը՝ ԵԽԽՎ- ում հակահայկական զեկույցների մասին

Ադրբեջանական և պրոադրբեջանական ջանքերը տապալված են. Արտակ Զաքարյանը՝ ԵԽԽՎ-
ում հակահայկական զեկույցների մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տապալված է համարում ԵԽԽՎ-ում ադրբեջանական և պրոադրբեջանական ջանքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների քվեարկությանը:

«Ադրբեջանական և պրոադրբեջանական ջանքերը տապալված են: ԵԽԽՎ-ն մերժեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն ամբողջությամբ խեղաթյուրող զեկույցը: Դրանով կասեցվել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործուներությանն ու խաղաղ կարգավորմանը խոչընդոտող մի մեծ քայլ: ԵԽԽՎ մեծամասնությունն արգելեց Ադրբեջանին զբաղվել խաբեությամբ ու վտանգել խաղաղությունը Հարավային Կովկասում: 
Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն բան արեցին հանուն ճշմարիտ ու արդար քաղաքականության հաղթանակի: Շնորհակալ եմ ԵԽԽՎ օտարերկրյա այն պատգամավորներին, ովքեր քվեարկեցին դեմ, կամ առնվազն չմասնակցեցին ադրբեջանական ավանտյուրային, կամ ձեռնպահ մնացին դրանից: Մեկ առ մեկ բոլորին շնորհակալություն: Շնորհակալություն մեր պետական ու հասարակական ինստիտուտներին, իմ գործընկեր պատգամավորներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, սփյուռքյան կազմակերպություններին, անհատ մարդկանց` միասնական ու արդյունավետ աշխատանքի համար»,- գրել է պատգամավորը:

Անդրադառնալով բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի զեկույցին՝ Արտակ Զաքարյանը վստահություն է հայտնել, որ ադրբեջանցուն ջուրը չէ, որ հետաքրքրում է: «Նա փորձում է հումանիտար վերնագրերի տակ քաղաքական տեքստեր թաքցնել, որը մեկ բառով պետք է անվանել մանր ժուլիկություն: Կարծում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի  հետագա աշխատանքներին այն չի խոչընդոտի»,- ընդգծել է Զաքարյանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժել է  բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Զեկույցին կողմ քեվարկեց 66, դեմ 70 պատգամավոր: 

Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ-ն ընդունել է Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը, որն ընդունվել է որոշակի լրամշակումներով: Զեկույցին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 71 պատգամավոր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am