Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին

ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հունվարի 26-ին մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թովուզի շրջանում` Ալիբեյլի գյուղի ուղղությամբ իրականացված մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Իրժի Աբերլեն և Սայմոն Թիլլերը:

Ադրբեջանական կողմից մոնիթորինգն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պետեր Սվեդբերգը և Եվգենի Շարովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am