Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Եվրախորհրդարանը ՌԴ-ին կոչ է արել չմիջամտել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հակամարտություններին

 Եվրախորհրդարանը ՌԴ-ին կոչ է արել չմիջամտել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի 
հակամարտություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պետք է դադարեցնի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում առկա հակամարտություններին, ինչպես նաև չպետք է խոչընդոտի այդ երկրների` Եվրոպական Միության հետ մտերմանալու քայլերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Deutsche welle-ն, այս մասին ասված է հունվարի 21-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում:

Բանաձևում Եվրախորհրդարանը ողջունում է այն առաջընթացը, որ գրանցել են Կիևը, Քիշնևը և Թբիլիսին ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանը նկատել է, որ այդ երեք երկրներում շարունակում են չլուծված հարցեր մնալ: Մասնավորապես, նշվում է, որ Վրաստանում խնդիրներ կան` կապված արդարատության համակարգի անկախության հետ: Խոսելով Ուկրաինայի մասին` Եվրախորհրդարանը նշել է, որ Եվրոպական Միության հետ Ուկրաինայի մերձեցման հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ կոռուպցիան:

Բանաձևում քննադատության է ենթարկվում այն, որ Ռուսաստանը դադարեցրել է ազատ առևտուրը Ուկրաինայի հետ ու ողջունվում է Ուկրաինայի կողմից Ռուսասատանից մի շարք ապրանքների ներմուծման արգելումը: Բացի այդ, Եվրախորհրդարանը ԵՄ անդամ երկրներին կոչ է անում  ՌԴ-ին թույլ չտալ կառուցել նոր գազատարներ, որոնք կշրջանցեն Ուկրաինան: Մասնավորապես, խոսքը գնում է «Հարավային հոսք 2» ծրագրի մասին: 

Եվրախորհրդարանը ողջունել է Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու Եվրահանձնաժողովի դիրքորոշումը և հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդը և ԵՄ անդամ երկրները սեղմ ժամկետներում քայլեր կձեռնարկեն այդ երկրների հետ առանց վիզային ռեժիմի հաղորդակցման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am