Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Գյումրիում մեկնարկել է Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

Գյումրիում մեկնարկել է Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

ԳՅՈՒՄՐԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում` ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Հարություն Մովսեսյանի վարույթում է: Պերմյակովը դատական նիստերի դահլիճ է բերվել ռուս զինծառայողների ուղեկցությամբ: Նիստը դռնբաց է, մասնակցում են Ավետիսյանների հարազատները: 

Նիստն սկսվելուց հետո ընդմիջվել է տասը րոպեով, որպեսզի նիստի դահլիճ ուշ ներս մտած Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները հասցնեն տեղավորվել: 

Վերսկսվելուց հետո դատավորը ներկայացրել է կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

Ամբաստանյալը ներկայացել է, սակայն ցածր ձայնով խոսելու համար նրան նկատողություն են արել: 

2015թ. հունվարի 12-ին Վ.Պերմյակովն իրեն ամրակցված ինքնաձիգով, 5,45մմ տրամաչափի 60փամփուշտով և 689 համարի սվին դանակով իրականացրել է պահակային ծառայություն։ Ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստներ, գումար հայթայթելու նպատակով շրջելէ Գյումրի քաղաքում: Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ` դարպասի բաց դռնակից մտել է բակ,մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգից ուղիղնշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին,Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ևմանկահասակ Հասմիկ Ավետիսյանին:

Այնուհետև մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում,անօգնական վիճակում գտնվող երեխայի մարմնի կենսական կարևոր օրգաններին, թեև ուներ երկուփամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ։Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մանկահասակ երեխան հիվանդանոցում յոթ օր անցմահացել է:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am