Հասարակական

Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ իրավապահներին քաղաքական ինչ-ինչ հաշվարկների մեջ ներքաշելու փորձերից

2 րոպեի ընթերցում

 Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ իրավապահներին քաղաքական ինչ-ինչ հաշվարկների մեջ ներքաշելու փորձերից

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալիրավապահներին քաղաքական ինչ-ինչ հաշվարկների մեջ ներքաշելու փորձերից ու անհիմն մեղադրանքներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այդ առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել` նշելով.

«Ազատության հրապարակի միջոցառման կազմակերպիչները ոստիկանությանը մեղադրում են, թե նախօրեի երթի ժամանակ ոստիկանները պաշտպանել են Հանրապետական կուսակցության գրասենյակը: Ստիպված ենք հիշեցնել. ոստիկանությունը ապաքաղաքական ու վերկուսակցակական կառույց է, որի գործառույթն է՝ օրենքով սահմանված կարգով ապահովել հասարակական կարգը, պահպանել քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանել մասնավոր և հանրային կառույցների անձեռմխելիությունը, այդ թվում և՝ կուսակցությունների շինություններն ու գույքը: Հիշեցնենք, որ իր ծառայողական պարտականությունները կատարելով՝ նույն ոստիկանությունը ժամանակին ապահովել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա բնակության վայրի և կուսակցական գրասենյակի անվտանգությունը: Կրկին հորդորում ենք լինել ազնիվ ու անաչառ և ձեռնպահ մնալ ոստիկանությունը քաղաքական ինչ-ինչ հաշվարկների մեջ ներքաշելու փորձերից ու անհիմն մեղադրանքներից»:

Դեկտեմբերի 1-ին«Նոր Հայաստան» նախաձեռնությունը երթի ժամանակ փորձել է մոտենալ ՀՀԿ գրասենյակին, Րաֆֆի Հովհաննիսյանն անգամ փորձել է ծաղիկներ դնել գրասենյակի մոտ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ շինությանը: Երթի մասնակիցները պոկել են նույն տարածքում գտնվող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանգրասենյակի «այո»-ի պաստառը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում