Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գերմանիան դիմել է Թուրքիային Ինջիրլիքի ռազմաբազան օգտագործելու հարցով

Գերմանիան դիմել է Թուրքիային Ինջիրլիքի ռազմաբազան օգտագործելու հարցով

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կառավարությունը դիմել է Թուրքիային՝ Ինջիրլիքի ռազմաբազան Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ օգտագործելու խնդրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Գերմանիայի կառավարությունը դեկտեմբերի 1-ին հավանության է արժանացրել Սիրիայում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին որոշումը: Իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարին կներգրավվեն 1200 զինվոր, 4-6 Tornado ռմբակոծիչներ և հետախուզանավ:

Սիրիայում գործողություններ սկսելուց առաջ անհրաժեշտ է, որ գերմանական կառավարության այս որոշումը հաստատվի Բունդեսթագում: Դրական պատասխանի պարագայում սա Մերձավոր Արևելքում կլինի Գերմանիայի առաջին ռազմական միջամտությունը:

Գերմանիայի իշխանությունները համապատասխան նամակ են ուղարկել պաշտոնական Ակարային՝ հայտնելով, որ ցանկանում են ռմբակոծիչները տեղակայել Ինջիրլիքում: Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը և արտաքին գործերի նախարարությունը դրական պատասխան են տվել գերմանական կողմի դիմումին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am