Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանն ու Հունաստանն ստորագրել են ռազմական համագործակցության 2016թ. ծրագիրը

Հայաստանն ու Հունաստանն ստորագրել են ռազմական համագործակցության 2016թ. ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության շրջանակներում նոյեմբերի 30-ին Հունաստանի Հանրապետություն է այցելել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում Լևոն Այվազյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմավարության և քաղաքականության դիրեկտորատի տնօրեն, դեր-ծովակալ Իոաննիս Պավլոպուլոսի և միջազգային համագործակցության վարչության պետ, բիգադի գեներալ Միլտիադիս Գրիլակիսի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև ռազմական համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այցի արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am