Չինաստանում ավելի քան 2 հազար ձեռնարկություններ կփակվեն սաստիկ ծխամշուշի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները կարգադրել են ավելի քան 2 հազար արդյունաբերական ձեռնարկություններ փակել ծխամշուշի պատճառով, որը լուրջ վտանգ Է ներկայացնում քաղաքացիների առողջության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին հաղորդել Է China Daily թերթը: Ներկայում օդի աղտոտվածության մակարդակը առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցում Է 24 անգամ:
Այսպես, մայրաքաղաք Պեկինում 2,5 միկրոն տրամագծով կարծր մասնիկների խտության մակարդակը 1 խորանարդ մետրի հաշվով հասնում Է 600 միկրոգրամի այն դեպքում, երբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, թույլատրելի առավելագույն մեծությունը չպետք Է գերազանցի 25 միկրոգրամը:
«Այսշիեյթեդ պրես» գործակալության տեղեկատվության համաձայն՝ Պեկինի մի քանի արվարձաններում կարծր մասնիկների խտության մակարդակը նոյեմբերի 30-ին հասել Է 1 խորանարդ մետրի հաշվով 900 միկրոգրամի:
Շատ քաղաքացիներ դիմում են բուժհիմնարկների օգնությանը: Օդի աղտոտվածությունից հատկապես տուժում են երեխաները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում