Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչը համաձայնել է Սու-24-ի միջադեպի թուրքական վարկածին

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչը համաձայնել է Սու-24-ի միջադեպի թուրքական վարկածին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ ԱՄՆ-ի տեղեկատվությունը համապատասխանում է իրադարձությունների թուրքական վարկածին: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյուտը:

«Մեր տվյալները համապատասխանում են իրադարձությունների թուրքական վարկածին. ռուսական ռազմական ինքնաթիռը ներխուժել է Թուրքիայի օդային տարածք, գործել այնտեղ, մի քանի անգամ զգուշացվել է, և դա առաջին խախտումը չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է ամերիկացի դիվանագետը:

 Նա վտանգավոր և անպատասխանատու է անվանել հոկտեմբերից ռուսական ավիացիայի ռազմական գործողությունները թուրքական սահմանի մտոկայաքում:

 ՌԴ-ի և ԱՄՆ-ի ԶՈՒ-ի միջև Սիրիայի օդային տարածքում միջադեպերից խուսափելու մասին տեխնիկական համաձայնագիրը, նրա խոսքով, չի առնչվում տվյալ դեպքին: Անվտանգության միջոցառումներն իրենց մեջ պարունակում են տեղեկատվության փոխանակում գործողությունների վայրերի հետ կապված, հաճախակի ռադիոկապի հաստատում և այլ կետեր, որոնք նպաստում են միջադեպերից խուսափելուն: «Սակայն այնտեղ չկա ՆԱՏՕ-ի անդամ երկրի օդային տարածքի խախտում նախատեսող կետ»,- ասել է նա: 

Լուսանկարը`EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am