Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում աճել է 4.6 տոկոսով

Արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում աճել է 4.6 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսության արդյունաբերական ճյուղերը 2015թ. հունվար-հոկտեմբերին թողարկել են 1 տրլն 62 մլրդ 999.7 մլն դրամի (մոտ 2 մլրդ 201.7 մլն ԱՄՆ դոլար) արտադրանք, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծացել է 4.6 տոկոսով: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում արձանագրվել է առավելագույն 42.7 տոկոս աճը՝ մինչև 2015թ. առաջին տասն ամիսների 181 մլրդ 912.7 մլն դրամի ցուցանիշ։ Իսկ մշակող արդյունաբերությունում արտադրության շարժընթացը բացասական է եղել 4.2 տոկոսով, ծավալը կազմել է  672 մլրդ 385.9 մլն դրամ. այստեղ արտադրվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 63.3 տոկոսը: 

Դրան հակառակ, դրական շարժընթացով են բնութագրվում կոմունալ ենթակառուցվածքները. եթե էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում արտադրության ծավալը 2015թ. հունվար-հոկտեմբերին հասել է 191 մլրդ 458.9 մլն դրամի՝ ավելանալով 3.7 տոկոսով, ապա ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտներում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 17 մլրդ 242.2 մլն դրամ և 10 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am