Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Փարիզում 300-ից ավելի մարդ Է ձերբակալվել «կանաչների» ցույցի ընթացքում տեղի ունեցած անկարգություններից հետո

Փարիզում 300-ից ավելի մարդ Է ձերբակալվել «կանաչների» ցույցի ընթացքում տեղի ունեցած անկարգություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը ժամանակավորապես կալանքի տակ Է վերցրել 317 մարդու, որոնք նոյեմբերի 29-ին մասնակցել են Փարիզի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած անկարգություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտուրան:

«Ցույցի ընթացքում կարգն ապահովելիս ձերբակալվել եւ ժամանակավորապես կալանքի տակ Է վերցվել 317 մարդ»,-ասված Է պրեֆեկտուրայի հայտարարության մեջ:

Շրջակա միջավայրի պաշտպանության կողմնակիցների ցույցի եզրափակիչ փուլում ծայրահեղականները, որոնք հավանաբար առնչություն չեն ունեցել բնապահպանների հետ, սկսել են քարեր, շշեր եւ այլ առարկաներ նետել ոստիկանների վրա՝ օգտագործելով նույնիսկ այն մոմերի տարաները, որոնք գտնվում Էին նոյեմբերի 13-ին փարիզյան ահաբեկչությունից զոհվածների հիշատակին դրված ծաղիկների մեջ: «Այդ գործողությունները խիստ դատապարտման են արժանի՝ ելնելով ահաբեկչական գործողությունների զոհերի նկատմամբ հարգանքից»,-ընդգծել Է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am