Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը՝ աշխարհի առաջնության մասին

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը՝ աշխարհի առաջնության 
մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով, կանանց հավաքականը կատարեց իր առաջև դրված խնդիրը. Ռիոյի Օլիմպիական խաղերին թիմը կմասնակցի 2 ծանրորդով:

«Մեր առաջ խնդիր էր դրված անցած տարվա մեր երկու վարկանիշը պահպանել և մենք կատարեցինք այդ հանձնարարությունը: Առաջնությունը շատ ծանր ստացվեց մեզ համար: Նմանատիպ ուժեղ առաջնություն ես դեռ չէի տեսել, իսկապես շատ ծանր էր, բայց մենք կարողացանք պահպանել օլիմպիական մեր երկու ուղեգրերը: Հիմա հանգիստ կարող եմ ասել, որ աղջիկների հավաքականը երկու ծանրորդով կմասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին: Իսկ ինչ վերաբերում է Օլիմպիական խաղերում դրական արդյունքներ գրանցելուն, ապա մենք՝ թե մարզիչներս, թե մարզիկները ամեն ինչ կանենք Ռիոյում լավ արդյունքի հասնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ներսիսյանի խոսքը մեջ է բերում ՀԱՕԿ-ը:

Հայաստանի կանանց հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում էր  5 մարզիկով: 53 կգ քաշային Աննա Գովելյանը զբաղեցրեց 28-րդ տեղը, Իզաբելլա Յայլյանը (58կգ)՝ 15-րդ, Նազիկ Ավդալյանը (69կգ)՝ 14-րդ, Սոնա Պողոսյանը (75 կգ)՝ 21-րդ և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+)՝ 14-րդ տեղերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am