Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Աստվածային ըմպելիքի անուշաբույրը տարածվել է Հյուսիսային պողոտայով. մայրաքաղաքում գինու համտես-տոնավաճառ է

Աստվածային ըմպելիքի անուշաբույրը տարածվել է Հյուսիսային պողոտայով. մայրաքաղաքում 
գինու համտես-տոնավաճառ է

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորը լավ գինով դիմավորելը մայրաքաղաքի բնակչության համար այս տարի այլևս խնդիր չէ: Հյուսիսային պողոտայում առաջին անգամ գինու համտես-տոնավաճառ է. աստվածային ըմպելիքի անուշաբույրը տարածվել է փողոցով: 23 տնակ-տաղավարներում կարելի է գտնել հայկական ձեռնարկությունների ու անհատ գինեգործների, հայկական գինեգործության լավագույն ավանդույթներով պատրաստված գինու տեսականի: Կարելի է իմանալ գինու որակի և համի հարստության մասին:

«Գինու համտես-տոնավաճառն առաջինն է Երևանում. փորձում ենք նախատոնական օրերի շեմին մեր բնակիչներին մատչելի հնարավորություն տալ համտեսելու լավ գինի և գնումներ կատարել: Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է անցկացնել նմանատիպ միջոցառոււմներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համտես-տոնավաճառի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Նա հավելեց, որ արդեն մեկ տարի է քաղաքապետարանը և գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպում են գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ, որոնց նպատակն է աջակցել գյուղատնտեսական արտադրանքի իրացմանը և վաճառքի ծավալների ավելացմանը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Հին աշխարհի մարդիկ հավատում էին, որ գինու մեջ ոգի է ապրում, որն իրենց ուրախություն է պարգևում: Հայկական լեռնաշխարհը դեռ հնագույն ժամանակներից հայտնի է եղել խաղողագործության զարգացմամբ, և գինեգործությունը հայ ժողովրդի կենցաղում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով` այս տարի հանրապետությունում արտադրվել է շուրջ 4 մլն լիտր գինի, որը նախորդ տարվա համեմատ աճել է 7.8 տոկոսով: «2016 թվականը նույնպես հարուստ կլինի տոնավաճառներով, որոնց նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում»,- ասաց Մակարյանը:

Գինու համտես-տոնավաճառը միտված է նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Տոնավաճառը կգործի 11:00-21:00-ն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am