Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Իեն Մաքքելենը հրաժարվել Է վերադառնալ Հենդալֆի դերին

Իեն Մաքքելենը հրաժարվել Է վերադառնալ Հենդալֆի դերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Իեն Մաքքելենը, որը կախարդ Հենդալֆի դերն Է խաղացել «Մատանիների տիրակալը» եւ «Հոբիթ» եռերգություններում, հայտարարել Է, որ չի պատրաստվում վերադառնալ այդ դերին: Larry King Now հեռուստաշոուի եթերում նա նշել Է, որ այսօրվա դրությամբ նոր ֆիլմերի համար նյութը, ամենայն հավանականությամբ, սպառված Է, դերասանի խոսքը մեջբերում Է Uproxx հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինձ միշտ Էլ դուր Էր գալիս ուղեւորվել Նոր Զելանդիա՝ այդ ֆիլմերում նկարահանվելու համար: Դա հիանալի ժամանակ Էր, բայց ես առանց այդ Էլ 15 տարի կորցրել եմ դրանց վրա»,-պարզաբանել Է Մաքքելենը:

Ջոն Թոլքիենի վեպերի հիման վրա նկարահանված երկու եռերգություններն Էլ նկարահանել Է ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը: 1973 թվականին մահացած գրողի ստեղծագործությունները դեռ հասարակության սեփականությունը չեն դարձել, ուստի հետագա Էկրանավորումների հնարավորությունը կախված Է իրավատիրոջից: 

«Հոբիթ. չսպասված ճանապարհորդություն» ֆիլմում Հենդալֆի դերը խաղալուց հետո Մաքքելենն անվանակարգվել Է «Սակուռն» մրցանակի համար: Բացի դրանից, դերասանը շարունակում Է «Իքս մարդիկ» ֆրանշիզայում նկարահանվել Մագնետոյի դերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am