Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մոսկվայում ընտրել են Ռուսաստանի ամենագեղեցիկ ստյուարդուհիներին

Մոսկվայում ընտրել են Ռուսաստանի ամենագեղեցիկ ստյուարդուհիներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում նոյեմբերի 26-ին տեղի Է ունեցել «Ռուսաստանի ամենագեղեցիկ ստյուարդուհիների թոփ-2015» գեղեցկության մրցույթի եզրափակիչը: Ինչպես հաղորդվում Է ստուգատեսի պաշտոնական Instagram-ում, «Քաղաքացիական ավիացիա» կատեգորիայում հաղթող Է դարձել Ալեսյա Կուզինան, որը ներկայացնում Է S7 Airlines-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բիզնես-ավիացիա» անվանակարգում թագն ստացել Է Անաստասիա Բաբուշկինան, որն աշխատում Է մասնավոր ավիաուղիներում:

«Ռուսաստանի ամենագեղեցիկ ստյուարդուհիների թոփ» մրցույթին մասնակցել են շուրջ 500 աղջիկներ: Ժյուրին գնահատել Է ոչ միայն նրանց արտաքին տվյալները, այլեւ հաղորդակցվելու ունակությունները: Կիսաեզրափակիչ են դուրս եկել 70 հավակնորդուհիներ, իսկ եզրափակիչում բեմի վրա հայտնվել են 26 ստյուարդուհիներ: 21 աղջիկներ ներկայացրել են քաղաքացիական ավիացիան, եւս հինգը՝ բիզնես-ավիացիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am