Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ոստիկանությունը Սպիտակ տան արգելապատնեշն անցած տղամարդու Է ձերբակալել

Ոստիկանությունը Սպիտակ տան արգելապատնեշն անցած տղամարդու Է ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում ոստիկանությունը նոյեմբերի 26-ին ձերբակալել է Սպիտակ տան արգելապատնեշն անցած տղամարդուն: Իշխանությունները մտադիր են քրեական մեղադրանք առաջադրել նրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունը՝ ճշտելով, որ ձերբակալվածը Ջոզեֆ Կապուտոն է:

Ծառայությունը նրա մասին այլ տեղեկություններ չի հայտնել: Մամուլի համար արված կարճ հայտարարության մեջ նշվում է միայն, որ նա «հյուսիսային կողմից արգելապատնեշի վրայով անցել է Սպիտակ տան տարածք» եւ տեղում ձերբակալվել: Նրան մեղադրանքներ են առաջադրվելու, իսկ Սպիտակ տան մատույցները ժամանակավորապես փակվել են:

Դատելով ըստ ամենայնի՝ Կապուտոն դա արել է պարզապես խուլիգանական դրդապատճառներով: Ականատեսների վկայությամբ՝ տղամարդու ուսերին եղել է ԱՄՆ-ի դրոշը, իսկ ձեռքին նա պահում էր ինչ-որ սպիտակ փաթեթ: Նրան հաջողվել է անցնել արգելապատնեշը եւ հայտնվել Սպիտակ տան բացատում: Այստեղ նա վեր Է պարզել ձեռքերը՝ կեցվածք ընդունելով բազմաթիվ զբոսաշրջիկների առաջ: Նրա լուսանկարները հայտնվել են սոցիալական ցանցերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`   EPA 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am