Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մխիթարյանն ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է. Յուրգեն Կլոպ

Մխիթարյանն ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է. Յուրգեն Կլոպ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով, Հենրիխ Մխիթարյանն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է:

«Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանի նկատմամբ քննադատությունը շատ էր: Բայց ֆուտբոլիստների 99 տոկոսը պետք է երջանիկ լինի նրա խնդիրներն ունենալու համար: Հենրիխն ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Ոչ բոլորն են ընդունակ համադրելու տեխնիկան եւ արագությունը: Հայերն աշխատասեր են, և հենց այնպես չէ, որ Հայաստանն աշխարհին տվել է այսքան բարձրակարգ շախմատիստների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ Կլոպի խոսքը մեջ է բերում Daily Mail-ը:

Յուգեն Կլոպը նախորդ մրցաշրջանում գլխավորում էր Դորտմունդի «Բորուսիա»-ն, և հենց Կլոպի ցանկությամբ էր, որ Մխիթարյանը «Շախտոյր»-ից տեղափոխվեց դորտմունդյան ակումբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am