Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության կարեւոր հարցերը
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Գեորգի Կվիրիկաշվիլին նոյեմբերի 26-ին հանդիպում են անցկացրել Թբիլիսիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Թբիլիսի Է ժամանել՝ մասնակցելու «Արեւելյան գործընկերության» ոչ պաշտոնական երկխոսության վեցերորդ հանդիպմանը:
«Վրաստանի արտգործնախարարությունում դեմ առ դեմ կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի երկկողմ համագործակցության կարեւոր հարցերը, մեկ անգամ եւս ընդգծվել են երկու երկրների բարիդրացիական փոխհարաբերությունները»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Թբիլիսի են ժամանել նաեւ Մոլդովայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Նատալյա Գերմանը եւ Էլմար Մամեդյարովը, ինչպես նաեւ՝ պատվիրակություններ Բելառուսից եւ Ուկրաինայից, հաղորդել Է Sputnik-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում