Կառավարությունը խթանում է ռազմական արդյունաբերության զարգացումը
11:43, 26 Նոյեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը «Ֆերոն» ՍՊ ընկերությանը տրամադրեց զենքի արտադրության լիցենզիա` երեք տարի ժամկետով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ «Ֆերոն» ՍՊԸ-ն ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով իրականացնում է մարտական զենքի պահեստամասերի և համալրող մասերի մշակման, նորոգման ու արտադրության պայմանագրային աշխատանքներ: Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՊՆ-ն նպատակահարմար է համարում ընկերությանը տալ զենքի արտադրության լիցենզիա:
«Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հիմնավորման մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում