Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բրյուսելի մետրոն մասնակիորեն վերսկսել Է աշխատանքը

Բրյուսելի մետրոն մասնակիորեն վերսկսել Է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի մետրոն, որը փակ Էր մնում Բելգիայի մայրաքաղաքում առավելագույն մակարդակի ահաբեկչական սպառնալիքի պատճառով, նոյեմբերի 25-ին մասնակիորեն վերսկսել Է աշխատանքը: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է մետրոպոլիտենի ներկայացուցիչը, երթեւեկությունն իրականացվում Է գետնուղու 69 կայարաններից 35-ում, որոնցում անվտանգությունը հսկում են երկու հարյուր ոստիկաններ: Միաժամանակ ոստիկանների ու զինվորականների մասնակցությամբ հսկողություն Է իրականացվում արտաքին պարագծով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:     

Դրա հետ մեկտեղ, պոտենցիալ ահաբեկչական սպառնալիքի պատճառով Բրյուսելի մետրոպոլիտենը ժամանակավորապես կգործի առավոտյան ժամը 6-ից մինչեւ երեկոյան 10-ը:

Նոյեմբերի 25-ին Բրյուսելում աշխատանքն են վերսկսում նաեւ մանկապարտեզները, դպրոցները եւ բարձրագույն ուսումնական հասատությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am