Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թունիսում արտակարգ դրություն է հայտարարված ահաբեկչական գործողությունից հետո

Թունիսում արտակարգ դրություն է հայտարարված ահաբեկչական գործողությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի նախագահ Բեժի Կայիդ էս-Սեբսին նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո հայտարարել է 30 օրով երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Նաեւ հաղորդվում է երկրի մայրաքաղաքում պարետային ժամ սահմանելու մասին:

Նոյեմբերի 24-ին Թունիսի մայրաքաղաքի կենտրոնում պայթեցվել է նախագահի թիկնապահներին փոխադրող ավտոբուսը: Երկրի իշխանությունները տեղի ունեցածը գնահատել են ահաբեկչական գործողություն: Թունիսի նախագահի վարչակազմի տվյալների համաձայն՝ ահաբեկչական գործողության զոհ է դարձել 12 մարդ, եւս 17 հոգի վերքեր են ստացել:

Ինչպես ավելի վաղ Sputnik գործակալությանը հայտնել է անվտանգության ուժերի մի աղբյուր, ըստ վերջին վարկածի, պայթյունն իրականացրել է մահապարտը: Նա մոտեցել է ավտոբուսին ու պայթեցրել է իրեն:

Հաղորդվում է, որ նախագահ Բեժի Կայիդ էս-Սեբսին չեղյալ է հայտարարել նոյեմբերի 25-26-ին Շվեյցարիա պլանավորված այցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am